ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 1 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
09.05.2013

Հիսուս Քրիստոսի Համբարձումը. հոգևոր խորհուրդը և ժողովրդական ծեսը
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին տոնակատարեց Հիսուս Քրիստոսի  Համբարձման տոնը:
06.05.2013

Դրվատելի նախաձեռնություն
ՀՀ սփյուռքի նախարարությունը հաճախ է իր զորակցությունը հայտնում այնպիսի նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք ընդլայնում են շփումները արտերկրի և Հայաստանի մշակութային կառույցում, նպաստում տարբեր երկրների և Հայաստանի միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանը, Հայաստանի ինտեգրմանը հատկապես եվրոպական տարբեր ծրագրերի: Արդեն տևական ժամանակ սերտ կապեր են հաստատվել Նախարարության և Գերմանա-հայկական երաժշտական միության միջև: Վերջինս նկատելի աշխատանքներ է կատարում Գերմանիայի Դաշնությունում հայ երաժշտական քարոզչության ասպարեզում` միաժամանակ ձևավորելով համագործակցության հեռանկարներ:
29.04.2013

«Հայերենն իմ սրտում է» համաժողովի խորագիրն ասես իմ սրտի խոսքը լինի» Իննա Հովսեփյան
ՀՀ սփյուռքի նախարարության  կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարադական համաժողովի մասնակիցներից Իննա Հովսեփյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
29.04.2013

«Օ, Մարի՛»-ն ներկայացավ հայ ընթերցողին
Դեռևս անցած տարվա հոկտեմբեր ամսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունում ներկայացրել Է գեղարվեստական ժանրի իր առաջին գիրքը: Ունենալով գիտական աշխատություններ, մենագրություններ եւ դասագրքեր գրելու հարուստ փորձ՝ վերջին գործը նա մարմնավորել Է վեպի տեսքով, որը կրում Է «Օ՜, Մարի» խորագիրը: Ենգիբարյանը նշել Է, որ գրքում դատողություններ են արվում այն մասին, թե ինչ չափով են ժամանակը, ծննդավայրը, կրոնամշակութային պատկանելությունը, ազգությունը եւ քաղաքացիությունն ազդում մարդու ճակատագրի եւ նրա աշխարհազգացողության վրա:  
28.04.2013

Հ Ի Ն Ո Ւ Ն Ք. Երևման Խաչ
Սբ. Զատկին հաջորդող 4-րդ կիրակի օրը (այս տարի՝ ապրիլի 28-ին) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավանդաբար տոնակատարում է Սուրբ Խաչի երևման տոնը:
Հայ Եկեղեցին Քրիստոսի Սբ. Խաչի փառավորմանը նվիրված չորս հիմնական տոն է նշում: Դրանք են  Խաչի երևման, Խաչվերացի (գլխավոր տոնը), Վարագա խաչի և  Խաչի գյուտի տոները:
26.04.2013

Ապրիլի 22-ը՝ Հայ երիտասարդի օր
Ապրիլի 22-25-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը համաժողովի արդյունքներն ամփոփեց թվերի լեզվով:
23.04.2013

«Խնդիրները լուծելու առաջին քայլը դրանց գոյության գիտակցումն է». Բաբկեն Ասատրյան
ՀՀ  սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողովը ապրիլի 22-ից 24-ը իր շուրջ համախմբեց Սփյուռքում ապրող շատ երիտասարդների:   
Դոնի Ռոստովից համաժողովին մասնակցում էր տեղի հայկական համայնքի Դոնի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Բաբկեն Ասատրյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
22.04.2013

«Շատ-շա˜տ եմ սիրում Հայաստանը»
Պերմի երկրամասի Պերմ քաղաքի հայկական համայնքի Երիտասարադկան միության նախագահի տեղակալ 23-ամյա Մարիետա Հովհաննիսյանն իր վառվռուն, ինքնատիպ կերպարով խոսուն վկայությունն է Սփյուռքում ապրող այն հայորդիների, ովքեր, վստահաբար, պահում ու պահպանում են հայ ինքնությունը` լեզուն, հավատքը, ավանդույթները և սերը Հայրենիքի հանդեպ:
Մեր զրույցի ընթացքում Մարիետան ոչ միայն հիացրեց իր կրթական բարձր մակարդակով, պատրաստվածությամբ, հայրենասիրությամբ, այլև իր առողջ, համարձակ դատողությամբ ու մտածելակերպով:
Պերմի համալսարանի լրագրության բաժնի վերջին կուրսի ուսանողուհին որոշել է ուսումը շարունակել Հայաստանում և մնալ հայրենիքում, աշխատել և արարել` ի բարօրություն հայ ժողովրդի: 
22.04.2013

Ցեղասպանության իրավական ճանաչման ճանապարհին
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին», «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) և «Գրիգոր Գուլգուլյանի գործը» (վրեժ սպանված հոր և եղբայրների համար) գրքերի շնորհանդեսը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց հրատարակված գրքերը, խոսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Արա Պապյանը, Վահան ծ. վրդ Օհանյանը, ուրիշներ...
21.04.2013

ՀԻՆՈՒՆՔ. Կարմիր Կիրակի
Սբ. Զատկին հաջորդող 3-րդ կիրակին(այս տարի` ապրիլի 21-ը) կոչվում է Կարմիր Կիրակի:   Ըստ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի` «Կարմիր» կոչումը բացատրող եկեղեցական որևիցե արարողություն չկա: Կանաչ և Կարմիր կիրակիներին նախնի Եկեղեցում կանաչ և կարմիր գույներ գործածելու սովորությունը կար: Կիրակի օրվա համաձայն` կանաչ կամ կարմիր էին լինում եկեղեցու վարագույրը, պատարագչի զգեստը, դպիրների շապիկը և այլն:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  36
 
Սփյուռքի թղթակիցներ (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38