ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
13.05.2013

Դոկտ Թեսա Հոֆմանին շնորհւում է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2012 թւականի մրցանակը
Մայիս 29, 2013 ին Հայաստանի Հանրապետութեան նախագահը պարգևատրելու է Գերմանիայում Հայոց ցեղասպանութեան Ճանաչման յանձնախմբի նախագահուհի Դոկտ․ Թեսա Հոֆմանին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2012 թւականի մրցանակով՝ Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրութեան և այդ ոլորտում ծաւալած ակտիվ հասարակական գործունէութեան համար։
Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակը հիմնադրւել է 2005 թւականին և ամեն տարի շնորհւում է այն անձանց, որոնք նշանակալի աւանդ են ներդրում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում։

Թեկնածուների ընտրութիւնը և մրցանակաբաշխութեան կազմակերպչական աշխատանքները կատաւրւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Մրցականկային ֆոնդը տրամադրւում է Պողոսեան Հիմնարկութեան (Բելգիա) միջոցով։
Նախկին տարիների մրցանակակիրներն են պրոֆ․ Իւրի Բարսեղով և դոկտ. Իւես Թերնոն (2007), պրոֆ․ Ալէքս Հինթոն և Սարգիս Շահինեան (2009), պրոֆ․ Իսրայէլ Չարնի և Ռայմոնդ Գևորգեան (2010), Ռաղիբ Զարաքոլու (2011).
Դոկտ. Թեսա Հոֆմանի հետ միասին Զորեան ինստիտուտը նաև պարգևատրւում է նախագահի մրցանակով Հայոց ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան, հրատարակչական ակտիւ գործունեութեան և երիտասարդ մասնագէտների պատրաստման գործում ունեցած նշանակալի աւանդի համար։
 
 
orer.eu

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38