ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 1 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2010-12-01

Սփյուռքի երիտասարդության` Հայաստան այցելության պարբերական ծրագիր
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գերակա խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձևավորման և ամրապնդմանն ուղղված համալիր ծրագրերը: Տարբեր երկրների մշակութային ազդեցությունների պարագայում, սփյուռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականությունը տեսական պատկերացումներից և գիտելիքներից բացի, կարիք ունեն նաև գործնական շփումների:

Հիմնախնդիրներ

Սփյուռքում երիտասարդների հայրենասիրական ու ռազմահայրենասիրական դաստիարակություն, սպորտային ու երիտասարդական համագործակցություն, փոխանակումների, համահայկական երիտասարդական, մանկապատանեկան և մարզական միջոցառումների, գիտամեթոդական աշխատանքների, աշխատությունների, համաժողովներին, սեմինարներին համահայկական երիտասարդական շինջոկատների, փոխայցելությունների կազմակերպում: Անհրաժեշտ է 2010թ. համար ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը, աշխատանքներ տանել, որպեսզի ծրագրում ընդգրկվեն նաեւ հեռավոր համայնքների երիտասարդները:

 

Լուծման եղանակներ

2009թ. շուրջ 500 երիտասարդներ մինչեւ 15օր ժամանակահատվածով, խմբերով այցելեցին Հայաստան` <Արի տուն> ծրագրի շրջանակներում: Բնակվելով հյուրընկալ ընտանիքներում` նրանք կարողացան շատ արագ ինտեգրվել հայ երիտասարդությանը, ճանաչել հայ ընտանիքի ավանդույթները, ծանոթանալ իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծել կապեր, շրջել եւ ծանոթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերով, ունենալ բազմաթիվ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիների հետ:

 

Արդյունքի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, երիտասարդության շրջանում կապերի ամրապնդման, տնական, մշակութային, սոցիալական, կրթական և այլ ոլորտների նոր ձեռնարկների հնարավորություններ: Հայաստանի նկատմամբ Սփյուռքում առկա պատկերացումների ամբողջացում: Հայապահպանությանը խթանող էական լիցքեր: Զբոսաշրջության ավելացման լրացուցիչ խթան:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38